ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀԿ-ն «պատրաստ է ականջալուր լինել ԸՕ-ի շուրջ բոլորի առաջարկներին»

ՀՀԿ-ն «պատրաստ է ականջալուր լինել ԸՕ-ի շուրջ բոլորի առաջարկներին»
04.03.2016 | 12:20

Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծն ընդամենը հենք է, որի հիման վրա ձևավորվելու է նոր օրենսգիրքը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հիմնական քննարկումները կծավալվեն ԱԺ-ում: Բնականաբար, կլինեն նաև լսումներ, բոլոր շահագրգիռ կողմերը կմասնակցեն քննարկումներին: Մենք պետք է ականջալուր լինենք նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքներին, ընդդիմության կարծիքներին: Պետք չէ կատեգորիկ կերպով ասել, որ մերժվել են ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքները»,- նշեց Շարմազանովը՝ անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ԸՕ-ի նախագծում հաշվի չեն առնվել ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքները:
«Դուք լավ գիտեք, որ կան շատ օրինակներ, երբ կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագծեր, որոնք հետագայում ենթարկվել են փոփոխությունների՝ հաշվի առնելով ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջարկները: Բնականաբար, չկա նախագիծ, որը կկարողանա ներառել բոլորի բոլոր առաջարկները, սակայն իշխանությունն ունի քաղաքական կամք, որպեսզի լսի թե ընդդիմության, թե քաղաքացիական հասարակության չափավոր առաջարկները»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը համոզված է, որ վերջնական արդյունքում կընդունվի Ընտրական օրենսգիրք, որը շատ ավելի լավը կլինի, ավելի ժողովրդավարական, ավելի պրակտիկ, զրոյի կհասցնի տեսական խախտումների, կրկնաքվեարկությունների հնարավորությունները: «Դա լինելու է այն օրենսգիրքը, որում հաշվի են առնվել մեր միջազգային գործընկերների դիտողություններն ու առաջարկները»,- հավելեց ՀՀԿ մամլո խոսնակը:

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ